ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik.ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր` մայիսի 20-ին, միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում։
Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինվորականները ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց են արձակել։
Նախարարությունը ենթադրում է, որ կրակել են օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։
«Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում են, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։
Հիշեցնենք, որ Կութի ղեկավար Սիմա Չիտչյանը Sputnik Արմենիային հայտնել էր` կրակոցները գյուղում չեն լսվել։ Նրա խոսքով` դիրքերը գյուղից հեռու են 9- 11 կիլոմետր։