Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հիշատակեց Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. Ադրբեջանը Հայաստանում ունի դաշնակիցներ։ Այսօր կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը` Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին

«Ադրբեջանի Հանրապետությունը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Այդ մարդիկ 2020թ–ին հրավիրում էին հարձակվել ՀՀ–ի վրա, ընդ որում` հրապարակային, բաց։ ԱԺ–ում, տարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը։ Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ տանում ենք ու այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել, դրանցից խուսափելու հնարավորություն ունենա»,– ասաց նա։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշատակեց Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` համացանցում հրապարակած փաստաթուղթը։

«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել