Կոտայքի մարզում պաղպաղակով լի Iveco–ն վերածվել է մոխրակույտի, կան տուժածներ. լուսանկարներ

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Վթար Երևանում. մեքենան կողաշրջվել է ու վնասել բենզալցակայանի գույքի մեծ մասը

«Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի բեռնատար և «Man» (վարորդ՝ Գ․ Ա․) մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենաները․ «Iveco» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Iveco» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Վթար Երևանում. մեքենան կողաշրջվել է ու վնասել բենզալցակայանի գույքի մեծ մասը

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 12:55-ին: Այրվել է «Iveco» մակնիշի ավտոմեքենան։

shamshyan.com–ի տվյալներով`Iveco-ն բարձված է եղել պաղպաղակով։