Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի

Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզում խոսել է պատվաստումների մասին և ասել, թե Հայաստանը որ դեպքում կարող է հայտնվել «կանաչ» գոտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունում արդեն ավելի քան 20 հազար քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այդ ցուցանիշը քիչ է համարում։ Նա իր տեսակետը հայտնեց այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքայի այցի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Գոհացուցիչ ցուցանիշ չէ, բայց տենդենցը միանշանակ դրական է: Մենք տեսնում ենք, որ ամեն օր արված պատվաստումների քանակը, նախորդ արվածներից ավելի մեծ է։ Պատվաստվածների մեջ մեծ թիվ են կազմում ռիսկային խմբերը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։

Նրա խոսքով` իրազեկմանն ուղղված շատ աշխատանք կա։ Պատվաստվելուն զուգահեռ ինչ–որ տեղ թուլացել է բնակչության զգոնությունը։

Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի

«Հոգնածությունը զգացվում է, բայց վարակը, ցավոք, չի հոգնում և չի նայում մեր հոգնելուն: Այո՛, մենք աշնանը թվերի նվազում ունեինք, բայց կրկին աճ գրանցեցինք: Աշնանը պայքարի միակ միջոցը դիմակներն էին, հիմա ամենականխարգելիչ, անվտանգ ու գործուն միջոցը պատվաստումն է»,– շեշտեց նա:

Ավանեսյանի խոսքով` Հայաստանում պատվաստված անձանց մոտ ծանր ու արտառոց ընթացք չի արձանագրվել, եղել է ջերմություն, թեթև մկանացավ, որը նորմալ է համարվում:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում շատ պահանջված է «Սպուտնիկ V» պատվաստանյութը, քաղաքացիների վերաբերմունքը շեշտակի փոխվել է նաև «AstraZeneca»-ի նկատմամբ:

Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի

«Չինական պատվաստանյութի նկատմամբ էլ բավական դրական վերաբերմունք կա: Աշխատանքներ են տարվում նաև «Pfizer», «Moderna» պատվաստանյութերի հնարավոր ներկրման ուղղությամբ» ասաց նա:

Երկրում համավարակային իրավիճակը մի քանի չափորոշիչներով է ստուգվում առաջինը՝ դեպքերի օրական նվազման և պատվաստումների գործակցով:

«Պատվաստումների բավարար չափի դեպքում համավարակի հետագա ալիքների ժամանակ բնակչությունը շատ ավելի պաշտպանված կլինի:Շատ երկրներ դեպքերի կտրուկ նվազում են գրանցել, քանի որ պատվաստումների բավարար շեմ են ապահովվել: Այժմ քննարկվում է «կանաչ», «կարմիր» գոտիները դիտարկել պատվաստումային գործընթացի լույսի ներքո։ Եթե մենք էլ այս գործընթացը ավարտենք, հույս ունեմ, որ ճամփորդությունների մշտական «կանաչ» գոտում կլինենք և՛ մեր երկիր եկող, և՛ մեր երկրի քաղաքացիների համար»,- հավելեց Ավանեսյանը:

Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի

Նշենք, որ նախարարի պաշտոնակատարը մարզային այցի շրջանակում այցելեց Արթիկի և Ախուրյանի բժշկական կենտրոններ, Գյումրու թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաներ, ծանոթացավ բուժհաստատությունների շենքային պայմաններին և հագեցվածությանը, ինչպես նաև պատվաստումների գործընթացին:

Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի

229 նոր դեպք, 11 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում