Հայաստանում անոմալ շոգեր են կանխատեսվում. ջերմաստիճանը կգերազանցի բոլոր ռեկորդները

Օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հայաստանի որոշ հատվածներում +37 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

«Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով։ Մայիսի 21-ին ռեկորդային ցուցանիշի կհասնի ջերմաստիճանը»,–նշված է գրառման մեջ։ 

Մասնավորապես, Արարատյան դաշտում և Երևանում մայիսին առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թ. և 2020թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝ +35,1․․․+35,3 աստիճան։ Սակայն, ըստ կանխատեսումների, տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։

Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից սկսած և կուղեկցվի ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։