Ինչո՞ւ հիմա ՀԱՊԿ-ում ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան ՀՀ–ի. Քոչարյան

Քոչարյանի դիտարկմամբ` մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա անել ու ստիպելու են ճանաչել այդ սահմանները։ Իսկ ներկա իշխանությունը որևէ դիմադրություն ցույց չի տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրության հետ հանդիպումների շրջանակում ի թիվս այլ հարցերի պատասխանել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրավիճակի և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին հարցերին։

Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է հայտնվել. «Հրապարակ»

«Դու քո դիրքը բերել-դրել ես խորքում, Ադրբեջանը առաջ է եկել, դու աշխարհով մեկ գոռում ես՝ թող Ղազախստանը, Ղրղզստանը գա, Ադրբեջանին հետ մղի: Դու ո՞ւր ես։ Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլորն ավելի լավ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի: Այս պարզ հարցի պատասխանը պե՞տք է տան, թե՝ ոչ: Ինչո՞ւ պետք է Բելառուսը, Ղազախստանը և մյուս երկրներն ավելի լավ հարաբերություն ունենան Ադրբեջանի հետ: Հիմա դու իրենց ես դիմում, իրենք ինչո՞ւ պետք է քեզ պաշտպանեն: Սահմանին կանգնած չես, քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին ու դա որպես հերոսություն մատուցում ժողովրդին, թե՝ դիմեցի ՀԱՊԿ-ին»,– Քոչարյանի Facebook-ի էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, ասել է Երկրորդ նախագահը։

Նրա խոսքով` պետության հիմնական ֆունկցիաներից մեկը՝ անվտանգության ապահովումը, այսօր ուղղակի զավեշտի է վերածվել։

Սահմանային ճգնաժամի և Սյունիքում կատարվող իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին երկրորդ նախագահն ասել է, որ ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ։ Իսկ դրա համար նախ պետք է հասկանալ՝ որտեղ են Հայաստանի դիրքերը։ «Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել այդ սահմանին։

Ադրբեջանցիների հետ չքաշվելու դեպքում ՊՆ–ն չի բացառում ուժի կիրառման տարբերակը

Կարծում եմ՝ մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա անել, և ստիպելու են ճանաչել այդ սահմանները։ Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել»,– ասել է Քոչարյանը` հավելելով, որ ներկա իշխանությունը «չոքած» է ու որևէ դիմադրություն ցույց չի տալու։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։