ՊՆ–ն հաստատեց` հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել

Ըստ տրամադրված մեկնաբանության, միջադեպը տեղի է ունեցել Գեղարքունիքում, երեկ` մայիսի 17–ին, և արագ հարթվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել։

Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հասատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել. ՌԴ ԱԳՆ

Ըստ տրամադրված մեկնաբանության, միջադեպը տեղի է ունեցել երեկ և արագ հարթվել է։  Այլ մանրամասներ ՊՆ–ը չի հայտնում։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։