ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամներին

Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի(ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. ՄԻՊ

Նախարարի տեղակալն կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։

Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։ 

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

Լևոն Տեր–Պետրոսյանը կլինի վարչապետի թեկնածուն, եթե ՀԱԿ–ը մասնակցի ընտրություններին