Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 20-ամյա վարորդը տեղում մահացել է

Ավտոմեքենայի երեք ուղևորները, որոնցի մեկն անչափահաս է, տեղափոխվել են հիվանդանոց։ Մյուս երկու վիրավորները 18 և 19 տարեկան են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 17-ին, ժամը 06:42-ին։

 Տեղեկացրել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ:

Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Nissan Maxima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (Հ․ Մ․, ծնված 2001 թ․) տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ս․Ս․-ն (ծնված 2002 թ․), Ռ․ Ս․-ն (ծնված 2010 թ․) և Ա․ Չ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: