Անձրևները ե՞րբ կդադարեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արդյո՞ք գազարն ու հապալասն օգտակար են տեսողության համար. բժիշկը` տարածված միֆերի մասին

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Անձրևները ե՞րբ կդադարեն. եղանակի տեսություն

Երևան քաղաքում մայիսի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մայիսի 17–ի գիշերը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան տաքություն։

Գյումրեցի հոգեբան-քիմիկոսի օրգանական-կոսմետիկ ձեռքբերումները