Արարատում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել

Տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ որդու խեղդամահ եղած դին գտել է մայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի -Sputnik. Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում բակի ջրով լի լողավազանում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության բաժնից։

Եկատերինբուրգում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, 3-ը մահացել են. տեսանյութ

Տեղեկացրին, որ հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգը ստացվել է մայիսի 15-ին ժամը 12.05-ին։ Հայտնել են, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019 թ.ծնված տղա երեխա։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11.50-ի սահմաններում, երեխայի մայրն իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին և տեղափոխել հիվանդանոց։