Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Երեք կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին և ելքեր առաջարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. Երեք կուսակցություններ` Հրանտ Բագրատյանի «Ազատությունը», Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին» և Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգությունը» հայտարարություն են տարածել և ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց առաջարկներն արել։

Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

Նրանց խոսքով` իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։ Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ վարել։

«Բացի այդ, հայրենի իշխանություններն իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում»,–ասված է հաղորդագրության մեջ։

3 կուսակցությունները ներկայացրել են ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ իրենց առաջարկները։

  • ՀՀ ղեկավարությունից պահանջել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի։ Մասնավորապես, ինչպիսի՞ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել 2021թ. հունվարի 11-ին։ Կա՞ն արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր, որոնց ուժով Ադրբեջանի զինուժի ներկայիս տեղաշարժերն արդարացված են։ Գոյություն ունի՞ Ադրբեջանի ն Սյունիքով միջանցք տրամադրելու որևէ փաստաթուղթ։
  • Ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չեն խփում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ։ Ո՞րն է նման անողնաշարության պատճառը և առիթը։
  • Հրաման տալ ՀՀ սահմանապահներին ու բանակին մեր երկիր ներխուժած թշնամու զինուժին և բաշիբոզուկներին ոչնչացնել ու կամ/և գերեվարելու պահանջով։ Քրեական գործեր հարուցել և ձերբակալել իրենց սահմանադրական պարտականությունների մեջ զլացած ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև ԳՇ պետին:
  • Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ուղղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ:
  • Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։
  • Սույն թվականի մայիսի 17-ից՝ սկսած ժամը 19։00-ից հերթապահել Ազատության հրապարակում։
  • Սյունիք և Գեղարքունիք գործուղել ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

Նրանք հայտարարում են, որ այս ծանր օրերին պատրաստ են իրենց վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է. ՊՆ

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Դրանք կշարունակվեն այսօր, ժամը 14։00–ից։