Ռուս խաղաղապահների ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Հայաստանի հարավ։ Վայոց Ձորի մարզում նրանց շարժը ֆիքսել է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Նշենք, որ տվյալ մայրուղին ապահովում է հաղորդակցությունը դեպի Սյունիք և Լեռնային Ղարաբաղ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ–ում հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է գրել` խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին։
Փաշինյանը նշել էր նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։
Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել