ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Իշխանական ցուցակում յուրաքանչյուր հինգերորդը լինելու է նոր մարդ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Ուշագրավ է, որ ժամանակին բիզնեսի եւ օլիգարխիայի՝ իշխանությանը սերտաճելու դեմ կատաղի պայքարող Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով»,–գրում է թերթը։
«Հրապարակի» տեղեկություններով` ցուցակի 5-րդ համարը կլինի 2018-ի իշխանափոխությունից ամենից շատ շահած բիզնեսմեն Խաչատուր Սուքիասյանը, իսկ 10-րդ համարը՝ Գուրգեն Արսենյանը։
Իմքայլականներից ոչ ոք դեռ չգիտի, թե ինքն ինչ տեղ է զբաղեցնելու նախընտրական ցուցակում․ Փաշինյանը դա որոշել է գաղտնի պահել մինչեւ վերջին օրը՝ մայիսի 25-26-ը:
Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը