Ջեյհուն Բայրամովը հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը քննարկել է Ստեֆանո Սաննինոյի հետ

Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը հավատարիմ է իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ հեռախոսով քննարկել է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին է ներկայացրել ՀՀ–ի ձեռնարկած գործողությունները

«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցի նախարարը զրուցակցին տեղեկացրել է սահմանին տիրող իրավիճակի մասին ՝ ընդգծելով, որ իր երկիրը հավատարիմ է իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին