Ավստրիայի կանցլերին Թուրքիայում անվանել են իսլամի և Էրդողանի դեմ թշնամության խորհրդանիշ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարը կոշտ քննադատության է ենթարկել Ավստրիայի կանցլերի գործողությունները, որն աջակցում է Իսրայելին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ավստրիայի կանցեր Սեբաստիան Կուրցը, որը կարգադրել է իր գերատեսչության շենքի վրա Իսրայելի դրոշը բարձրացնել՝ ի նշան այդ պետության հետ համերաշխության, իսլամի, Թուրքիայի և դրա նախագահ Թայիփ Էրդողանի հանդեպ թշնամության խորհրդանիշն է։ Այդ մասին Twitter-ում հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը։

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

Ավելի վաղ Կուրցը հայտնել էր, որ Իսրայելի դրոշը Ավստրիայի դաշնային գերատեսչության տանիքին բարձրացրել են ի նշան համերաշխության, քանի որ «Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումներն ամենավճռական դատապարտման են արժանի»:

«Ավստրիայի կանցլերը Իսրայելի դրոշն է բարձրացրել իր գերատեսչության շենքի վրա։ Հենց այդ մարդն է Եվրոպայում իսլամի, Թուրքիայի և Էրդողանի հանդեպ թշնամանքի խորհրդանիշը։ Սպասել, որ նա ճնշվածների կողմից կլինի՝ երազանք է։ Այն, որ նա հանդես է գալիս դաժանության օգտին, նրա քաղաքական ուղենիշն է»,-նշել է Չելիկը Twitter-ում։

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելն ի պատասխան հարվածներ է հասցրել։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների զոհ Է դարձել 131 պաղեստինցի, 900 մարդ վիրավորվել է։

Իսրայելի ուղղությամբ չորս օրում ավելի քան 1,8 հազար հրթիռ է արձակվել. ՊԲ ներկայացուցիչ