Փաշինյանն ու Ալիևը համաձայնությա՞ն են եկել. Սյունիքի նախկին մարզպետը` իրավիճակի մասին

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում ստեղծված լարվածությանն ու ՀՀ իշխանությունների գործելակերպին։
Sputnik

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստեղծված իրավիճակի վրա սևեռեն միջազգային հանրության ուշադրությունը, մինչդեռ նման բան չեն անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Սյունիքի սահմանին առկա լարվածությունը մեծ կծիկի մի կետն է միայն. քաղաքագետ

Նա նշեց, որ հայկական զինուժը պետք է փորձեր գերեվարել մեր պետական սահմանը հատած ադրբեջանցի զինվորականներին, որպեսզի նրանց փոխանակեր Բաքվում պահվող հայ գերիների հետ։ 

«Առաջ են գալիս և մեր իսկ տարածքը դարձնում առևտրի առարկա։ Երեկ ուշ գիշերին ավարտվել է բանակցությունների հերթական փուլը և տարածված տեղեկատվության համաձայն` ադրբեջանցիները պետք է վերադառնային ելման կետ, սակայն դրա փոխարեն ավելի են ամրապնդվում մեր դիրքերում»,– իր մտահոգությունը հայտնեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։

Հակոբյանի կարծիքով` չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիևը եկել են համաձայնության, որ սահմանին ստեղծվի արհեստական լարվածություն, ինչի արդյունքում կհաստատվի ռազմական դրություն և արտահերթ ընտրությունները կչեղարկվեն, քանզի Փաշինյանն, ըստ նրա, վերարտադրվելու ոչ մի հնարավորություն չունի։   

Ուժերը, որոնք ուզում են բացառել Փաշինյանին, պետք է իմանան` իրենք էլ են բացառված. Մարուքյան