ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատրազմի ու դրան հետևած իրադարձությունների հետևանքով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի թիվն ավելացել է, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ավելացնելու նաև սահմանամերձ բնակավայրերին բյուջեից հատկացվող սուբսիդավորման գումարները։
Այս անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել ՀՀ պետական բյուջեի համապատասխան հոդվածում։
Որոշման համաձայն, ՀՀ սահմանամերձ դարձած 43 բնակավայրերի բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման համար բյուջեից հատկացվում է լրացուցիչ 400 205 800 դրամ` միջին հաշվով յուրաքանչյուր համայնք կստանա շուրջ 10 մլն դրամ։
Հիշեցնենք` սահմանամերձ համայնքների թիվը 43 բնակավայրերով ավելացնելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2021թ–ի մարտի 18-ին։
Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա