«Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը

Դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Արամ Վարդևանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

«Արմեն Գևորգյանը չնայած մի փոքր վատառողջ է, սակայն արդեն իսկ իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։ Նա դեռ աշխատում է հիվանդասենյակից կամ տնից, բայց հուսով եմ՝ արագ կապաքինվի»,–ասաց Սողոմոնյանը։
Նա հայտնեց նաև, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Արամ Վարդևանյանը։

Շտաբն օրերս կհրապարակի այն հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, որոնց միջոցով էլ լրատվամիջոցները կարող են տեղեկատվություն ստանալ դաշինքի գործունեության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, դրա կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։

ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում