ԵՐԵՎԱՆ, մայիսի 11 - Sputnik. Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող Աստվածամոր Սուրբծննդյան տաճարի հոգևորական Սիմեոն Ավետիսյանի մահվան պատճառ է դարձել տաքսու վարորդի անզգուշությունը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հոգևորականը պետք է կնոջ ու երկու դուստրերի հետ Սանկտ Պետերբուրգ մեկներ՝ երգի փառատոնի մասնակցելու։ Ընտանիքը տարբեր մեքենաներով է կայարան գնացել․ Ավետիսյանն ու կինը տաքսի են կանչել։ Հենց հոգևորականի տան մոտ էլ մեքենան բախվել է ապրանքներ տեղափոխող բեռնատարի, որը փոքր ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, իսկ վարորդը դուրս է եկել ստուգելու՝ վթարի մասնակիցը տուժել է, թե ոչ։ Ցավոք, նա չի հասցրել միացնել վթարային ազդանշանը, և տաքսիստը մխրճվել է բեռնատարի մեջ։
Առջևում նստած Ավետիսյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ ժամ անց 67-ամյա հոգևորականը մահացել է։ Նրա կնոջը՝ Եկատերինային, ու տաքսու վարորդին ուղեղի ցնցումով և գանգուղեղային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
«Դուստրերը երևի չեն էլ տեսել վթարի պահն ու շարունակել են իրենց ճանապարհը դեպի կայարան», - գրում է պարբերականը:
Ի՞նչ վիճակում են Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթարից տուժածները
Ավետիսյանն ունի վեց դուստր և երեք որդի։ Նրանք բոլորը երգում են «Բարի լուր» ընտանեկան համույթում։ 2012 թվականին հոգևորականին պարգևատրել են «Ծնողական փառքի» շքանշանով: Ավետիսյանը նաև դասավանդել է Գնեսինների անվան մանկական երաժշտական դպրոցում։ Գլխավորել է «Մոսկովսկիե կոլոկոլչիկի» մանկական երգչախումբն ու «Մոսկովսկիե կոլոկոլա» երիտասարդական երգչախումբը:
Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին