Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր

Կազանի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով աշակերտներ են մահացել։ Զոհերի թվում նաև ուսուցիչ կա։ Չի բացառվում, որ շենքում էլի աշակերտներ կան։
Sputnik

Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ այսօր կրակոցներ ու պայթյուն է հնչել։

Ուժայինները գրոհել են շենքը։ Չի բացառվում, որ շենքում էլի աշակերտներ կան։ Երկրորդ հրաձիգը մնացել է դասարաններից մեկում, որին չեզոքացրել են գրոհի ժամանակ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր անհայտ անձինք կրակ են բացել Ջաուդաթ Ֆայզի փողոցի թիվ 175 դպրոցում, պայթյուն է որոտացել, 9 զոհ կա, որոնցից 8-ը աշակերտներ են, մեկը` ուսուցիչ։ 

Վերջին տեղեկություններով` զոհերի թիվն արդեն հասել է 11-ի։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ դպրոցականներից երկուսը մահացել են` նետվելով երրորդ հարկի պատուհանից։

Նախնական տվյալներով՝ կրակողները դեռահասներ են, մեկին ձերբակալել են։

Դեպքի վայրում է նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը։

Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքեց երկրորդ հրաձիգի մասին տվյալները։