ՌԱԴԻՈ

Եթե բանտերում քիչ մարդ կա, նշանակում է, որ հանցագործությունների դեմ պայքար չկա. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հնչեցրած գնահատականները։
Sputnik
Եթե բանտերում քիչ մարդ կա, նշանակում է, որ հանցագործությունների դեմ պայքար չկա. Իշխանյան

Եթե բանտերում քիչ մարդ կա` նշանակում է, որ քրեական հանցագործությունների դեմ պայքար գոյություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այստեղ խաբկանք կա. չեն բացահայտում քրեական հանցագործությունները, և դա է պատճառը, որ բանտերը ծանրաբեռնված չեն»,- ասաց նա։

Ավելին, Իշխանյանը կարծում է, որ վերջերս սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ ՍԴ կայացրած որոշումը համաձայնեցված է եղել օրվա իշխանությունների հետ, քանի որ իրավապաշտպանը քիչ հավանական է համարում դատավորների` իրենց մասնագիտությանը հարիր որոշում կայացնելու վարկածը։

Լոռիում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը կրկնակի ավելացել է

«Եթե լիներ առաջին վարկածը, ապա համոզված եմ, որ վարչապետը և նրա թիմը կատաղած կհարձակվեին ՍԴ վրա և հատկապես նոր ընտրված անձինք հայհոյանքների կարժանային»,- նշեց Իշխանյանը։

Նրա խոսքով`3 տարվա ընթացքում իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ամեն ջանք գործադրեց դատական համակարգը իրեն ենթարկեցնելու և իշխանությանը ծառայեցնելու համար։

«Իրավական համակարգը դե յուրե և դե ֆակտո գտնվում է վարչապետի անձնական հսկողության տակ։ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը գործում են վարչապետի պատվերով»,- հավելեց իրավապաշտպանը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործն էլ, ըստ Իշխանյանի, հենց Փաշինյանի ցուցումով է հարուցվել։ Ասում է`եթե հլու-հնազանդ ծառայեր և կատարեր վարչապետի հրահանգները, ապա նրա դեմ ոչ թե քրեական գործ կհարուցվեր, այլ,  ամենայն հավանականությամբ, պարգևների կարժանանար։ 

«Ես որևէ կասկած չունեմ, որ դա արվել է վարչապետի ցուցումով, ինչպես ժամանակին Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվեց։ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի դիմումները, որոնք ներկայացրել է արդարադատության նախարարը, ևս եղել են վարչապետի ցուցումով»,- եզրափակեց Իշխանյանը։

Հայաստանում հանցավորության աճի համար բոլոր նախադրյալներն առկա են. նախկին փոխոստիկանապետ

Հիշեցնենք` երեկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ էության իրենց կառավարման տարիներին դատարանները դարձել են ավելի անկախ, իսկ ՔԿՀ-ում հերթով քնող դատապարտյալներ չկան։