Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ

Լևոն Արոնյանը մեկ անգամ չէ, որ գովեստով է խոսել իր առաջին մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանի նախկին մարզիչ Մելիքսեթ Խաչիյանը Շախմատի համաշխարհային կազմակերպության (ՖԻԴԵ) կողմից ճանաչվել է լավագույնը «առաջին մարզիչ» անվանակարգում։ Այդ մասին տեղեկացնում է շախմատային chess-news.ru կայքը։

Հայտնի է` Լևոն Արոնյանը երբ կտեղափոխվի ԱՄՆ

«Մելիքսեթ Խաչիյանը սկսել է աշխատել Արոնյանի հետ, երբ նա 9 տարեկան էր։ Հետագայում նշանավոր գրոսմայստերը մեկ անգամ չէ, որ գովեստով է խոսել իր առաջին մարզչի մասին»,-նշված է կայքում։  

Գլխավոր մրցանակը ստացավ ուզբեկ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովը, որն օգնել է հնդիկ Վիշվանաթան Անանդին շախմատային թագի համար մղված 3 մրցամարտում։

Չինացի գրոսմայստեր Նի Հուան ճանաչվել է կանանց լավագույն մարզիչ։

Պատանեկան մրցաշարերի լավագույն մարզիչ է ճանաչվել ուզբեկ գրոսմայստեր Սերգեյ Զագրեբելնին։

«Մանկական մարզիչ» (մինչև 14 տարեկան) անվանակարգում լավագույնն է ճանաչվել ռուս Յակով Գելլերը։

Լևոն Արոնյանը New in chess մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը