Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն`հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ. եղանակի տեսություն

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով:

Մայիսի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Սեր, գույներ, թռչունների ծլվլոց՝ ի հեճուկս «տխուր դիմակների», կամ անսովոր գարունը Երևանում

Երևանում մայիսի 10-ի առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը սպասվում է +17-ից +19, երեկոյան՝ +16-ից +18 աստիճան։