Կարկուտը ծեծած տեղը չի ծեծի․ Արմավիրի հակակարկտային կայաններից գողացվածը հայտնաբերվել է

27-ամյա երիտասարդը Արմավիրի մարզի 9 գյուղերի հակակարկտային կայաններից է գողություն է արել․ այս մասին խոստովանական բացատրություն է տվել։
Sputnik

Արմավիրի մարզի մի քանի հակակարկտային կայաններից գողացված մարտկոցները հայտնաբերվել են։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հայաստանում անհանգստացած են ավտոպետհամարանիշների գողության ահագնացող թվերից

Նախապես ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ մարտ-ապրիլ ամիսներին Երասխահուն, Վարդանաշեն, Արգավանդ, Մարգարա գյուղերի հակակարկտային կայաններից մարտկոցներ էին գողացել՝ պետությանը պատճառելով 240.000 դրամի վնաս:

«Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 27-ամյա մի բնակիչ։ Նա Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գյումրիում պատանին հեռախոս էր խնդրել զանգելու համար ու գողացել այն. տեսանյութ

Պարզվել է, որ երիտասարդը ոչ միայն նշված 4 գյուղերի, այլև Սարդարապատ, Արևիկ, Ալաշկերտ, Մրգաշատ, Արազափ գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցներն էլ է գողացել։

Գողոնը մասամբ է հայտնաբերվել:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի քննչական վարչություն:

«Վեոլիա ջուր» ընկերության տեղամասերից մեկից գողացել են ջրի պոմպը․ տեսանյութ