Հայաստանի դպրոցներում կթույլատրե՞ն «Վերջին զանգ» անցկացնել. ԿԳՄՍ փոխնախարարի պարզաբանումը

ԿԳՄՍ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է` զերծ մնալ ավելորդ ճոխությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այս տարի Հայաստանի հանրակրթական դպրոցներում կարելի է Վերջին զանգի միջոցառումներ անցկացնել, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է պահպանել համավարակի հետ կապված անվտանգության բոլոր կանոնները: Տեղեկությունը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

Դպրոցականները «Վերջին զանգը» նշում են կառավարական առանձնատանը. տեսանյութ

«Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջոցառումը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, իհարկե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը, պահպանելով անվտանգության կանոնները»,- ասաց Անդրեասյանը:

Նրա խոսքով` նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից, ավելի շատ խոսվի վերջին դասի մասին: Ուստի մեկ այլ շրջաբերականով դպրոցներին զգուշացրել են զերծ մնալ Վերջին զանգի հետ կապված դրամահավաքներից:

Ադքան գումար վերջին զանգի համա՞ր. նոր նախարարը երևանյան դպրոց է այցելել

«Արդեն իսկ ստանում էինք այդ գործընթացի հետ կապված ահազանգեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ցանկացած իրավիճակում խուսափել դրամահավաքներից»,- ասաց Անդրեասյանը:

Հիշեցնենք` 2020 թվականին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` Վերջին զանգի արարողությունը հետաձգվել էր անորոշ ժամանակով:

Ինչպե՞ս են «Վերջին զանգը» նշում աշխարհի մյուս երկրներում