ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր խուզարկություն է իրականացվել քրեական հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ Հայաստանի քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել ենթադրյալ սպանության մեջ կասկածյալներ համարվող անձանց բնակարաններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին՝ Վաղարշապատի Վազգեն Առաջին փողոցում մի երիտասարդ է սպանվել։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` սպանվածը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի թիկնապահներից էր։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ սպանված տղամարդը 29 տարեկան է։ Նույն օրը «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ։
«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Սպանություն Եղեգնաձորում. նախնական վարկածով` 29–ամյա երիտասարդի վրա կրակել է մորեղբայրը