ՌԱԴԻՈ

Լենինի երբեմնի արձանի տեղում պետք է կանգնեցվի Հաղթական կամար. Գասպարյան

«Հաղթական կամար» պատմամշակութային հիմնադրամի նախագահ Աշոտ Գասպարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի Հանրապետության հրապարակում Լենինի արձանից հետո թափուր մնացած տեղը նոր կոթողով համալրելու խնդրին։ 
Sputnik
Լենինի երբեմնի արձանի տեղում պետք է կանգնեցվի Հաղթական կամար. Գասպարյան

Աշոտ Գասպարյանի դիտարկմամբ`տևական ժամանակ կար այդ գաղափարը, որի իրագործման նպատակով էլ ստեղծվել է նշված հիմնադրամը, ուստի ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլինի համապատասխան պատվեր հայ քանդակագործներին ու նկարիչներին, իսկ վերջում, երբ արդեն հիմնադրամը կունենա պատրաստի արտադրանք` ի դեմս կոթողի կամ հուշարձանի, քաղաքապետարանին կարվի համապատասխան մրցույթ կազմակերպելու առաջարկ։

«Երևի ուզում են խժդժություններ առաջացնել». Սաղեյանը` Նժդեհի արձանի «ապամոնտաժման» մասին

«Եթե ուշադրություն դարձրել եք, Հանրապետության հրապարակի բոլոր շենքերը կամարաձև են, դրա համար նույնիսկ Թամանյանին ճարտարապետների նոր դպրոցի ներկայացուցիչները մեղադրում էին, որ զբաղվում է եկեղեցաշինությամբ, սակայն այդ ոճն ընդհանուր առմամբ բնորոշ է հայկական ճարտարապետությանը։ Որպեսզի այսօր հրապարակի պատկերը դառնա ամբողջական, ապա Լենինի երբեմնի արձանի տեղում պետք է կանգնեցվի Հաղթական կամար»,– նշեց պատմամշակութային հիմնադրամի նախագահը։ 

Գասպարյանի կարծիքով` Հանրապետության հրապարակը քաղաքի խորհրդանիշն ու այցեքարտն է, այն կառուցվել է Փարիզի տարբերակով, այսինքն` սիրտը հրապարակն է, որից սկսվում և աստղի թևերի պես տարածվում են փողոցները։ Ըստ նրա` հաղթական կամարը պետք է խորհրդանշի մեր պատմական հաղթանակները` սկսած վաղնջագույն ժամանակներից, և իր մեջ կամփոփի ոչ միայն հաղթական անցյալը, այլև միտված կլինի հաղթական ապագային։ 

Հշեցնենք, որ Լենինի հուշարձանը հանելու մասին որոշում Երևանի քաղաքային խորհրդի նիստում կայացվել է 1991 թվականի մարտի 28-ին, իսկ պատվանդանն ապամոնտաժվել է 1996 թվականին։

Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը հայտնաբերվել է

Արձանի մարմինը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի բակում, գլուխը` պահեստում։ Պատվանդանի մնացորդները պահվում են Երևանի քաղաքապետարանի պահեստում` Չարբախում։