ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Այսօր` կեսօրից հետո, գիշերը և առավոտյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ), լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր Երևանում կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կտատանվի +23–ից +25–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +7-ից +9։
Մայիսի 10-ից Երևանի մանկապարտեզներում կվերսկսվի ընդունելությունը