ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 06:30-07։30-ի հատվածում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:
Ոստիկանները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և մեկ այլ ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, մոտակայքում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում` մահակ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության քննչական խումբը։
Վայոց Ձորում քրոջ որդու սպանության մեջ մեղադրվող տղամարդը ձերբակալվել է
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը: Տեղում աշխատում են փորձաքրեագետները:
Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում