Հայաստանում տեղումները մեկ օրով կդադարեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի փոփոխություններ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Այսօր Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-10-ը` տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Հայաստանում տեղումները մեկ օրով կդադարեն. եղանակի տեսություն

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +22-ից +24-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +12-ից +14։

Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելը մայիսի 8–ին փակ կլինի