Երուսաղեմի խռովությունների ժամանակ ոստիկանը հարձակվել Է Ruptly–ի օպերատորի վրա. տեսանյութ

Արևելյան Երուսաղեմի երկու շրջանում անկարգություններ են սկսվել։ Օպերատորն աշխատել է դեպքի վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Իսրայելցի ոստիկանը հարձակվել Է Ruptly–ի օպերատորի վրա, որը նկարահանել է Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգությունները։ Տեղեկությունը հայտնում է RT DE-ի և Ruptly-ի ղեկավար Դինարա Տոկտոսունովան։

Telegram-ում հրապարակված տեսանյութում լսվում է, թե ինչպես է ոստիկանը սպառնում կոտրել տեսախցիկը։ Դատելով կադրերից՝ նա հարվածում է և տեսախցիկը խլում լրագրողի ձեռքից։

«Մեր գործընկերը կարճ ժամանակով ընդհատել է հեռարձակումը, բայց հետո շարունակել է աշխատել բախումների վայրում»,– գրել է Տոկտոսունովան:

Երեկ երեկոյան Արևելյան Երուսաղեմի երկու շրջանում՝ Տաճարի լեռան մոտ և Շեյխ Ջարախ թաղամասում, խռովություններ են սկսվել։ Կարմիր մահիկի տվյալներով՝ տուժել է առնվազն 163 մարդ։

Իսրայելում կրոնական տոնի ժամանակ մարդիկ են մահացել, ներգրավվել է բանակը. տեսանյութ

Արդեն ավելի քան մեկ շաբաթ է` այդ շրջանում բողոքի ցույցեր են կազմակերպվում։ Այնտեղ արաբների մի քանի ընտանիքներ են ապրում, Իսրայելի դատարանը որոշել է վտարել նրանց։

1956 թվականին Հորդանանի կառավարությունը ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության հետ համագործակցությամբ 28 ընտանիք է բնակեցրել Շեյխ Ջարախ թաղամասում, սակայն նրանց սեփականության իրավունքի փաստաթղթեր չեն տվել։

Իրաքում երկու լրագրող է սպանվել. տեսանյութ (18+)

ՄԱԿ-ի մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ դեսպանորդ Թոր Վենեսլանդը մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տիրող իրադրության կապակցությամբ և Իսրայելին հորդորել է դադարեցնել մարդկանց տեղահանումը։

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Եմենում RT-ի լրագրողի հասցեին սպառնալիքներ են հնչել