ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ բարերար Էդգար Արամյանը էնդոպրոթեզներ է նվիրաբերել Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնին։ Տեղեկությունը հայտում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ռուսաստանից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանն օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ:
«Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Արամյանի հովանավորությամբ: Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները:
Ռուսաստանից ժամանած մասնագետները նշել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, այն շարունակական է լինելու:
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով