ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Տեղեկությունը հայտնում եմ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:
«ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ինչի՞ մասին են խոսել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ՌԴ դեսպանը
Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
ԳՇ պետ Արտակ Դավթյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին