Արթիկի բաժին բերման ենթարկվածի մեքենայում թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մայիսի 4-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Գյումրիում բնակվող 45-ամյա քաղաքացին մեքենայում թմրանյութ ունի։
Նաև տեղեկություններ են ստացվել, որ նա այդ պահին Արթիկ քաղաքում է։
Ոստիկանությունը կասկածյալին հայտնաբերել է Արթիկի Սասունցի Դավթի և Թումանյան փողոցների խաչմերուկում ու մեքենայով հանդերձ բերման ենթարկել բաժին։
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել
«Օպել» մեքենայում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Թմրամիջոցը Վրաստան չհասավ․ Սյունիքի Շվանիձոր գյուղում թմրանյութի թաքստոց է հայտնաբերվել