«Պատրաստել ենք կանաչ անձնագրերի պլատֆորմը». Փաշինյանը նշել է ճամփորդելու պարտադիր պայմանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել, ավելին, մի քանի ժամ Ազգային ժողովում անցկացրել է տեսախցիկների առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը:

Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը

«Կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի հաղթահարման փուլում, և այդ նախանշանները կապված են առաջին հերթին պատվաստանյութերի արտադրության հետ։ Վերջին շաբաթում կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանում էլ կորոնավիրուսի թվերի նվազում ունենք»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով ՝ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը:

«Մենք ՀՀ-ում արդեն պատրաստել ենք կանաչ անձնագրերի էլեկտրոնային պլատֆորմը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներն իրենց հեռախոսների վրա ունենան պատվաստումը հավաստող տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ճամփորդել՝ սահմանափակումների առկայության պայմաններում։ Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Հայաստանում պատվաստումները դառնան համընդհանուր։ Այսօր դրությամբ ՀՀ քաղաքացիներից կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 5000-ը, ինչը, ըստ Փաշինյանի, բավարար ցուցանիշ չէ։

ՀՀ վարչապեըի պաշտոնակատարը նշեց, որ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել, ավելին, մի քանի ժամ Ազգային ժողովում անցկացրել է տեսախցիկների առաջ։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն

Նա նաև շեշտեց, որ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն անվճար են կատարվում։

Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 493–ով և դարձել 217900։