ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց

Երևան վերադարձած երեք գերիներին այցելած անձանց թվում է եղել նաև ՄԻՊ աշխատակազմի բժիշկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են ադրբեջանական գերությունից երեկ վերադարձած անձանց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը։

«Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Հայրենիք վերադարձած 3 ռազմագերիները խոսել են հարազատների հետ. Բաղդասարյան

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը «Էրեբունի» օդանավակայանում հավաքված լրագրողներին ասել էր, որ գերիների վերադարձը հնարավոր է դարձել բացառապես Ռուսաստանի իշխանության, պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ։

Իսկ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ գերիները վերադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։

ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին