ՀՀ զորամասերից մեկում 18–ամյա զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությւոնը հայտնել է շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանի մահվան պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի հարավային ուղղության զորամասերից մեկում 18–ամյա զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների․ հայտնի են անունները

«Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)»,–ասված է հաղորդագրության մեջ։

Կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: