Հայաստանում անհանգստացած են ավտոպետհամարանիշների գողության ահագնացող թվերից

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ ոստիկանությունն այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik.Հայաստանում ահագնացող չափերի է հասել ավտոհամարանիշների գողությունը։ Ընդ որում` գողանում են միանգամից երկու համարանիշը, քանի որ այդ դեպքում օրենքով համարանիշը վերականգնման ենթակա չէ։

Պոպուլիստական բարեփոխումներ, կամ ինչպես պայքարել Երևանի ճանապարհային «բեսպրեդելի» դեմ

Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրի մասին ահազանգեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը` կառավարության անդամներից հետաքրքրվելով` ինչ է արվում այդ ուղղությամբ։

Կառավարությունը խթանում է ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ ոստիկանությունն այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է այլ մարմիների հետ համատեղ։

Նա նաև հայտնեց, որ պատկան մարմիններն աշխատում են հարցին օրենսդրական լուծում տալու ուղղությամբ։

«Մի տարբերակը չիպերով համարանիշներ տրամադրելն է, որը թույլ կտա ֆիքսել դրա գտնվելու վայրը։ Դրա հետ միասին նախատեսվում է նման դեպքերի համար պատասխանատվության խստացում։ Կարող է նաև լուծում լինել, որ հնարավոր լինի վերականգնել այդ համարանիշը»,– ասաց նա։

Ավինյանի խոսքով` ոստիկանությունն առաջիկայում հանդես կգա վերջնական լուծման առաջարկով։

Երևանի ծայրամասում սփռված է ավտոմեքենաների հսկայական գերեզմանոցը. ֆոտոշարք