Էկոնոմիկայի նախարարությունում շատ անհանգստացած են գների աճով

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ մինչև տարեվերջ իր խոստացած տնտեսական աճը իրականություն կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունում շատ անհանգստացած են գների աճով։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Աշխատավարձից բացի ուրիշ ինչ. 2021-ին քաղաքացիների ծախսերի մասին ՀՀ ԿԲ–ի ենթադրությունները

«Այսօր հրապարակված գների ինդեքսը վկայում է, որ գնաճը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմում է 6.2 տոկոս, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է, և մենք, իհարկե, շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք կանխատեսվող միջակայք»,– ասաց Քերբյանը` հիշեցնելով, որ այս տարվա գնաճի կանխատեսված միջակայքը 4+-1 տոկոսի սահմաններում է։

Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին, նոր բերքի հետ, սննդամթերքի ու գյուղմթերքի ապրանքների գները կսկսեն նվազել։

Քերոբյանը նաև հիշեցրեց, որ երեկ ԿԲ–ն գնաճը զսպելու նպատակով ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահը նաև հայտարարել էր, որ կանխատեսումները շատ ավելի հոռետեսական են եղել, մինչդեռ տնտեսությունը, նրա խոսքով, իրեն շատ ավելի լավ է պահում։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ մինչև տարեվերջ իր խոստացած տնտեսական աճը իրականություն կդառնա։

Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ