Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում

Ենթադրյալ հանցագործը երիտասարդներին սպանելու նպատակով անկանոն կրակոցներ է արձակել Էջմիածնում։ ՔԿ–ն լուսանկարներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik.Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Վազգեն Առաջին փողոցում մի երիտասարդ է սպանվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` սպանվածը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։

«2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ»,– նշված է ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած  անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին  սպանելու նպատակով, ապօրինի պահվող  ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել  տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:

Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել