Ռուս սակրավորները ականազերծում են Մարտակերտի գյուղատնտեսական տարածքները

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի մաքրումը ականներից և պայթյունավտանգ առարկաներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Պայթյունավտանգ իրերի որոնման ուղղությամբ ռուս զինծառայողները ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի արվարձանում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Նշվում է, որ այդ տեղանքում մարտական գործողությունների ժամանակ հրետանային դիրքեր են եղել։ Տեղի բնակիչները վախենում են աշխատանքներ սկսել մոտակա գյուղատնտեսական տարածքներում, քանի դեռ տեղանքի ամբողջական մաքրում չի իրականացվել:

Ապրիլին և մայիսի սկզբին Մարտակերտի շրջանի տարածքում ռուս սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 200 հրետանային արկ և պայթուցիկ նյութեր:

Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 23-ից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2064 հեկտար տարածք, 632 կմ ճանապարհ, ստուգվել է 1733 շենք, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթուցիկ առարկա։

Արցախի ԱԺ նախագահը պատասխանել է Սահիդովի` «Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանին» գրառմանը