ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն էլ պատվաստվեց կորոնավիրուսի դեմ

Վահրամ Դումանյանը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն էլ պատվաստվեց կորոնավիրուսի դեմ

Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն

«Արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, որն իրականում աղետալի մարտահրավեր է նետել մարդկությանը: Միայն պատվաստման միջոցով կարող ենք կոտրել համավարակի շղթան»,– ասել է նա:

Այսօր պատվաստվել էին նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք` ապրիլի 29-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն։

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են. տեսանյութ