«Կալաշնիկով», նռնակներ... ապօրինի հրազենի կամավոր հանձնումները շարունակվում են

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։
Sputnik

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը, ինչի արդյունքում մայրաքաղաքի Օհանովի փողոցի մի բնակիչ ոստիկանության Մալաթիայի բաժնում հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ հորը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կապան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականներ և զինամթերքի մնացորդներ

Մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի բնակիչներից մեկն էլ է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժին. ըստ բնակչի՝ զենքը բերել էր Արցախից։

Արաբկիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակներ։

Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։