ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի– Sputnik. Երևանում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացի է ընկել։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին։
Երևանում կորոնավիրուսով վարակված 77-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։