Հայ գիտնականները 3D ակնոց են ստեղծել, որի օգտագործումը բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազեցնում է ցավն ու սթրեսի աստիճանը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայ մասնագետների նոր հայտնագործությունը։
Նորագույն տեխնոլոգիական սարքը նախագծվել է «10X Ինժեներինգ» ընկերությունում։ Այն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում ընկերություններին տրված դրամաշնորհի հաղթող նախագծերի թվում է:
Նախարարության հրապարակած տեսանյութում ընկերության տեխնիկական ղեկավար Աշոտ Դանիելյանը հայտնում է, որ եռաչափ ակնոցը նախատեսված է երեխաների համար։ «Մենք մշակում ենք եռաչափ վիրտուալ աշխարհ, որտեղ վազվզում են երեխաների սիրված մուլտհերոսներն ու կենդանիները։ Երեխան կարող է նաև վիրտուալ շփման մեջ մտնել նրանց հետ ու դրա միջոցով հանգստացնել իր նյարդային վիճակը»,– ասում է նա։
Նորագույն սարքավորումը ՀՀ բուժհաստատություններին կտրամադրվեն անվճար։
Ինչպես է սուրճն ազդում մարդու ուղեղի վրա. գիտնականները հետաքրքիր բացահայտումներ են արել