ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Մուրմանսկի շրջանում ողբերգություն է տեղի ունեցել։ Բարենցի ծովում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ շաբաթ օրն անհետ կորած ձկնորսներին գտնելու համար։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ձկնորսներից 5-ի մարմիններն արդեն գտնվել են, ևս մեկը շարունակում է անհետ կորած համարվել։
ՌԴ արտակարգ ծառայությունները մայիսի 1-ին հայտնել էին, որ փրկարարները որոնում են վեց ձկնորսի։ Նրանք ծով են դուրս եկել երեք փոքր նավով Մուրմանսկի շրջանի Տերիբերկի հատվածում։ Յուրաքանչյուր նավակում 2-ական մարդ է եղել։
Փոթորիկ Չինաստանում․ կա 11 զոհ, ավելի քան 100 տուժած. տեսանյութ
Նույն օրը երեկոյան հայտնաբերվել են երեքի դիերը։ Փրկարարների տվյալներով՝ նավակները խորտակվել են փոթորկի պատճառով Կոլայի ծոցի շրջանում։
«Հյուսիսային հոսք-2»–ը կարող է արգելեն. ինչպե՞ս կպատասխանեն Ռուսաստանն ու Գերմանիան