Ո՞ր ոգելից խմիչքն է քիչ վնաս հասցնում օրգանիզմին

Պետք է հիշել, որ ոգելից խմիչքներն ամեն դեպքում վնաս են հասցնում օրգանիզմին, բայց կարելի է այնպես անել, որ այդ վնասը մեծ չլինի։
Sputnik

Ալկոհոլի բոլոր տեսակներից օրգանիզմին ամենաքիչ վնասը գինին է հասցնում, nsn.fm–ի հետ զրույցում հայտարարել է բժիշկ–սննդաբան Օլգա Շմելյովան։

Դա կարելի է բացատրել նրանով, որ այս խմիչքը քիչ կալորիա է պարունակում։ Բոլոր տեսակի գինիներից լավագույնը չոր գինիներն են`և՛ կարմիրը, և՛ սպիտակը:

Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը

Սակայն ավելի անվնաս է կարմիրը։ Բժիշկն ընդգծել է, որ այն ամենից զատ նաև հակաօքսիդանտներ է պարունակում։

Այս տեսությունը որևէ գիտական ապացույց իհարկե չունի։

Թեպետ, ոչ պաշտոնական ապացույցներ կան. պարբերաբար կարմիր ու սպիտակ գինի խմող իտալացիների ու ֆրանսիացիների մոտ խոլեստերինի նյութափոխանակությունն ավելի ճիշտ է կատարվում:

«Բայց հիշեք` ալկոհոլը խախտում է ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը, ջրազրկող հատկություն ունի և օրգանիզմից դուրս է բերում կալիումը, նատրիումը, մագնեզիումն ու կալցիումը։ Այդ պատճառով ոգելից խմիչքների հետ պետք է ջուր օգտագործել։ Օրինակ` եթե ալկոհոլից հետո մի կում քաղցր գազավորված ըմպելիք խմեք, ապա հարբածությունն ավելի կուժեղանա և կշարունակվի։ Բացի այդ, կարող է գլխացավ սկսվել։ Ոգելից խմիչքից հետո պետք է սովորական ջուր խմել։ Կարելի է նույնիսկ չխմել, այլ խմիչքի մեջ սառույց ավելացնել, ինչպես դա անում են ամերիկացիները»,–  Sputnik  ռադիոկայանի եթերում ասել է հոգեբույժ–նարկոլոգ Ալեքսեյ Կազանցևը։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ անանաս ենք ուտում

Նրանք սառույցի մեծ քանակության հաշվին  նվազեցնում են թունդ ալկոհոլի ազդեցությունը։