«Հյուսիսային հոսք-2»–ը կարող է արգելեն. ինչպե՞ս կպատասխանեն Ռուսաստանն ու Գերմանիան

«Հյուսիսային հոսք-2»–ը Բալթիկ ծովով Ռուսաստանից դեպի Գերմանիա ձգվող գազատարի կոմերցիոն նախագիծ է։ Գազատարով ռուսական գազը կհասնի եվրոպացիներին։ Ի՞նչ արձագանք ունեցավ Եվրախորհրդարանի բանաձևը Մոսկվայում և Բեռլինում, ի՞նչ կապ ունի ԱՄՆ–ն` մեր տեսանյութում։
Sputnik

Եվրախորհրդարանում քվեարկություն է իրականացվել բանաձևի համար, պահանջել են կասեցնել «Հյուսիսային հոսք - 2» գազատարի շինարարությունը։ Ապրիլի 29-ին ընդունված փաստաթղթում եվրոպացի պատգամավորները պնդում են, որ ԵՄ–ն պետք է նվազեցնի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ «Հյուսիսային հոսք - 2»–ից բացի եվրոպացի խորհրդարանականները նաև կոչ են արել Մոսկվային անջատել SWIFT միջբանկային համակարգից։ 

«Եվրախորհրդարանը պնդում է, որ ԵՄ–ն պետք է նվազեցնի իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և կոչ անում ԵՄ ինստիտուտներին և անդամ երկրներին դադարեցնել «Հյուսիսային հոսք -2» խողովակաշարի շինարարությունը»։

Կհետևեն «Մոսկվայի վարքին»․ գերմանացիները կկանգնեցնե՞ն «Հյուսիսային հոսք 2»-ը

Մոսկվայում ընդգծել են, որ գազատարի շինարարության կասեցումից կտուժեն հասարակ մարդիկ

«Այս հայտարարությունը զարմանք չի առաջացնում։ Այլ հարց է, թե ինչպես իրենց կդրսևորեն եվրոպացի քաղաքական գործիչները։ Ընտրողները տարակուսանքով հետևում են դրան` չհասկանալով, թե ինչու սեփական գրպանից պետք է վճարեն որևէ մեկի քաղաքական խաղերի համար»,- ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը։

Իսկ Գերմանիայում բանաձևն անհեթեթ են անվանել։

«Եվրախորհրդարանը պարզապես ապացուցել է իր ոչ պրագմատիկ ու իրականությունից կտրված լինելը։ Սա իսկական աբսուրդի թատրոն է»,-ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
«Հյուսիսային հոսք-2»–ը Բալթիկ ծովով Ռուսաստանից դեպի Գերմանիա ձգվող գազատարի կոմերցիոն նախագիծ է
Ռուսական «Գազպրոմից» բացի նախագծին մասնակցում են նաև գերմանական և եվրոպական ընկերությունները։ Գազատարի դեմ է հանդես գալիս Միացյալ Նահանգները։

Նրանք ուզում են եվրոպացիներին իրենց ավելի թանկ հեղուկ բնական գազը վաճառել։ Այդ իսկ պատճառով փորձում են ձախողել «Հյուսիսային հոսք -2»–ի շինարարությունը` պատժամիջոցների և անմիջական քաղաքական ճնշումների ճանապարհով։

«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

Սակայն Ռուսաստանն ու Գերմանիան տեղի չեն տալիս։ Երկու կողմն էլ բազմիցս հաստատել են նախագծին իրենց հավատարմությունն ու դրա շինարարությունն ավարտին հասցնելու պատրաստակամությունը։
Բացի այդ գազատարի 90%–ից ավելին արդեն կառուցված է։