Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները չեն շտապում հեռանալ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները մարզերում և մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Անձրևները չեն շտապում հեռանալ, այնպես որ, անձրևանոցները պահել պետք չէ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ի ցերեկն աստիճանաբար 7-8 աստիճանով կբարձրանա:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները չեն շտապում հեռանալ. եղանակի տեսություն

Ինչ վերաբերում է Երևանին, ապա այսօր` մայիսի 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Կապանը դարձավ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը. տարբեր միջոցառումներ են խոստանում